Վրաստանում ձերբակալվել է ՀՀ երեք քաղաքացի

Վրաստանում ձերբակալվել է ՀՀ երեք քաղաքացի
Վրաստանում ձերբակալվել է ՀՀ երեք քաղաքացի

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․

«Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։

Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։

Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։

Վերին Լարսում գտնվող՝ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով»։