48 ժամում Գևորգ Կոստանյանի չներկայանալու դեպքում ՀՔԾ-ն կգործի ըստ օրենքի

48 ժամում Գևորգ Կոստանյանի չներկայանալու դեպքում ՀՔԾ-ն կգործի ըստ օրենքի
48 ժամում Գևորգ Կոստանյանի չներկայանալու դեպքում ՀՔԾ-ն կգործի ըստ օրենքի

Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը կգործի ըստ օրենքի, եթե 48 ժամվա ընթացքում ծառայություն չներկայանա Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, արձագանքելով Կոստանյանի այն հայտարարությանը, թե չի կարող Երևան վերադառնալ 48 ժամվա ընթացքում:

«Եկեք 48 ժամ սպասենք: Եթե դրանից հետո որպես մեղադրյալ ներգրավված պարոն Կոստանյանը չներկայանա, մենք կգործենք ըստ օրենքի»,- ասաց Խաչատրյանը: