Արտակարգ իրաիճակների նախարարությունը հայտնել է խոտածածկ տարածների հրդեհների մասին:
Դեկտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Արագածոտնի մարզի Կայք գյուղի մոտ՝ 3 հա,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 800 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 50 հա, Մեղվահովիտ գյուղի մոտ՝ 10 հա, Փամբակ գյուղում՝ 300 քմ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհին` մոտ 100 հա,
Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 6000 քմ, Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 3200 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 11:24-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Նորամուտ գյուղին հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 08։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին:
Ժամը 19։28-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Նախնական տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմել է մոտ 70 հա։
Դեկտեմբերի 22-ին, ժամը 14։40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։14-ին, մարվել՝ 23:30-ին։
Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 14:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեկտեմբերի 23-ին, ժամը 06:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 06:40-ին հրդեհն ինքնամարվել է: Այրվել է 13 հա բուսածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին: Ժամը 18:25-ին մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: