«Շատ ճիշտ մարտավարական քայլ կատարվեց՝ օրենքի նախագիծը դնել համաժողովրդական հարաքվեի». Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբետ Ղևոնդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Շատ ճիշտ մարտավարական քայլ կատարվեց՝ օրենքի նախագիծը դնել համաժողովրդական հարաքվեի։ Միանաշանակ, իշխող ուժն ունի շատ բարձր լեգիտիմություն, ինչը նշանակում է, որ հանրաքվեի արդյունքները դրական կլինեն։

Միաժամանակ, ոչ մի ներքին կամ արտաքին ուժ չի կարող մեղադրել իշխանության ճյուղի նկատմամբ ոչ ժողովրդավարական գործողություններում, քանի որ առաջնային մանդատ ունեցողը՝ ժողովուրդը կորոշի ինչ անել։ Միանշանակ աջակցում եմ իշխանության նախաձեռնությանը»։

Հիշեցնենք, որ խոսքը Սահամանդրական փոփոխությունների նախագծի մասին է, որն այսօր քննարկվում է ԱԺ արտահերթ նիստում: