Երկու զոհ, մեկ վիրավոր. շփման գծում հայ զինվորներ են զոհվել

Երկու զոհ, մեկ վիրավոր. շփման գծում հայ զինվորներ են զոհվել
Երկու զոհ, մեկ վիրավոր. շփման գծում հայ զինվորներ են զոհվել

Ղարաբաղ-ադրբեջանական զորքերի շփման գծում այսօր ադրբեջանցի դիպուկահարների կրակից երկու հայ ժակետային զինծառայողներ են զոհվել, եւս մեկ զինվոր, ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, վիրավորվել է:

Հաղորդագրության համաձայն, երեկ տեղի ունեցածից հետո, երբ հակառակորդի արձակած գնդակից եւս մեկ հայ ժամկետային զինվոր էր զոհվել, այսօր Ադրբեջանի կողմից ողջ օրվա ընթացքում ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը:

«Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԼՂՀ ՊԲ-ի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողների հարազատներին:

© Medialab.am