Քաղաքացիները կարող են դիմել ՊԵԿ 2019թ-ին ձեռք բերված ավտոմեքենաները մաքսազերծելու խնդիրների դեպքում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ այն քաղաքացիները, որոնք 2019թ-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել ներմուծել կամ ներմուծելուց հետո չեն կարողացել մաքսազերծել դրանք 2019թ-ին գործող դրույքաչափերով, ապա կարող են դիմել Իսակովի պողոտա 10/16 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ մաքսային մարմին։

Խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, որոնք արդեն դիմել են ՀՀ ՊԵԿ կամ ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով, սակայն դրական պատասխան չեն ստացել։

Մաքսային մարմին անհրաժեշտ է դիմել միայն տրանսպորտային միջոցի՝ 2019թ-ին ձեռքբերումը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի և տվյալների առկայության դեպքում:

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: