Անհետ կորած 51-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Ապրիլի 7-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 51-ամյա Կարեն Պապիկյանը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապրիլի 10-ին, ժամը 10.00-ին, տղամարդը հայտնաբերվել է Նաիրի Զարյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Մասիսի բաժին: