Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման համար դիմել է շուրջ 540 գյուղատնտես, և նրանցից 536-ի դիմումները բավարարվել են։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
«2-րդ միջոցառման նպատակն է պահպանել և հզորացնել գյուղատնտեսական կարողությունները։ Միջոցառումների 2-րդ ծրագրով գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական լիզինգի համար բոլոր ծրագրերով և բոլոր սուբյեկտների համար տոկոսադրույքները զրոյացվել են, այսինքն՝ պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները»,- նշեց Ավանեսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։