Հայաստան կբերվի կորոնավիրուսի նոր տեսակի 2000 թեստ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից Հայաստանին կտրամադրվի կորոնավիրուսի նոր տեսակի 2000 թեստ։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Իրականացվում է 6 մլն դոլար բյուջե ունեցող օգնության ծրագիր ՄԱԳԱՏԷ-ի` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից, որի շրջանակներում Հայաստան կբերվեն կորոնավիրուսի նոր տիպի 2000 թեստեր` ատոմային մեթոդների հիման վրա ստեղծված, որոնք մի քանի ժամվա ընթացքում տալիս են թեստավորման արդյունքները»,- ասաց փոխնախարարը։