Գեղարքունիքի մարզում կա կորոնավիրուսային հիվանդացության 56 հաստատված դեպք

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտնում է, որ վերջին երկու օրերի ընթացքում մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:

«Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։

Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը»,- նշվածխ է գրառման մեջ։