Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է

‘Nork’ Infectious Clinical Hospital of Yerevan works overwhelmed during these days due to Coronavirus cases in Armenia

Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Առողջացածների թիվն ավելացել է ևս երկուսով՝ 26 առողջացման դեպք կա։ 21 հիվանդներ բուժում են ստանում Երևանում: Հիվանդության անախտանիշ ընթացքով 50 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։

Վերջին երկու օրում մահվան դեպքերից երկուսը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք հիվանդության առաջին իսկ օրից բուժում ստացել են մայրաքաղաքում։

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 271 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1284 նմուշառում։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի…

Gepostet von ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ am Montag, 11. Mai 2020