Սևանի ջրի կանաչելուց այս տարի ևս խուսափել չի լինի:
«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ դեռ նախորդ տարի մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում եկան այն եզրահանգման, որ կանաչելը լինելու է պարբերաբար՝ հաշվի առնելով, որ Սևանի էկոհամակարգի վրա բացասական ներգործությունը եղել է տասնամյակների ընթացքում: Այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանում արդեն արձանագրվել է ֆոսֆորի որոշակի քանակության սպառում, ինչը վկայում է, որ կանաչելու գործընթացը սկսվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։