ԱՀԿ -ն Եվրամիության աջակցությամբ կազմակերպել է տեղեկատվական հանդիպում

ԱՀԿ -ն Եվրամիության աջակցությամբ կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար վարակի կանխարգելման և վերահսկման և այս առումով ԱՀԿ վերջին թարմացումների վերաբերյալ։

Հանդիպումը, որին ներկա էր ավելի քան 230 մասնակից, վարում էին ազգային և ԱՀԿ փորձագետները։

Հանդիպումը հիմնված էր նախկինում առողջապահության ազգային ինստիտուտի կողմից իրականացվող դասընթացների վրա և հատկապես կարևոր էր՝ հաշվի առնելով, որ ներկա իրավիճակում առաջնային օղակի բուժաշխատողներն են առաջնագծում զբաղվում COVID-19 թեթև և միջին ծանրության հիվանդների բուժմամբ։

Մասնակիցները բազմաթիվ հարցեր ունեին․ նրանք հատկապես հետաքրքրված էին տնային այցերի և տնային խնամքի ժամանակ վարակի կանխարգելման և վերահսկման հարցերով, ոչ բժշկական դիմակների օգտագործման և դրանց վերաբերյալ առկա պահանջներով, COVID-19 դրական հիվանդների վարակելիության ժամկետներով և բազմաթիվ այլ հարցերով։

Այս մասին հայտնում է ԱՀԿ Հայաստանը։