Ո՞րն է կնոջ մահվան բուն պատճառը, վիրու՞սը, թե ամուսնու կողմից կնոջն անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու հնարավորությունը սահմանափակելը․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Գյումրիում 66-ամյա կինը ծանր վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Իսկ մահից առաջ հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։ Մինչ այդ, կնոջը երկու անգամ առաջարկել են թեսթ հանձնել, սակայն բժիշկերին չի հաջողվել համոզել մահացածի ամուսնուն, որ թույլատրի կնոջը թեստավորել։

Հիմա հարց, ո՞րն է կնոջ մահվան բուն պատճառը, վիրու՞սը, թե ամուսնու կողմից կնոջն անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու հնարավորությունը սահմանափակելը։ Եթե կնոջ մոտ ժամանակին հայտնաբերվեր վիրուսը, հնարավոր է կյանքը փրկվեր։

Ցավոք, մենք բազմաթիվ դեպքեր գիտենք, երբ ՄԻԱՎ-ով ապրող կանանց իրենց ամուսինները թույլ չեն տալիս բուժվել, դեղորայք ստանալ, հետազոտվել։ Այդպիսով՝ վտանգելով նրանց առողջությունն ու կյանքը։

Դա հստակ ընտանեկան բռնության օրինակ է, երբ արդյունքում կյանք ենք կորցնում»։

Գյումրիում 66-ամյա կինը ծանր վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Իսկ մահից առաջ հանձնած…

Gepostet von Zara Hovhannisyan am Mittwoch, 17. Juni 2020