«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի

Առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի։

Այս մասին տեղեկացնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից։

Նախկին  ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀ և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդունքում գործելու է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։

Առողջապահական համակարգում կատարված և կատարվող բարեփոխումները լինելու են շարունակական ի նպաստ հանրային առողջության։

ԻՀԱԿ-ը ընդամենը երկու բուժհաստատությունների միավորում չէ։ Այն կոչված է համազգային նպատակներին, նոր և ընդգրկուն գաղափարների իրագործմանը, որոնք նոր որակ և զարգացման հարթակ են ստեղծում առողջապահական համակարգի համար, տեղեկացնում են կոնտրոնից։