Մարդ, որը մի քրեական գործով մեղադրվում է պետությանը 30.000.000.000 դրամի վնաս հասցնելու համար, խոսում է ժողովրդի վատ վիճակից․ Սիփան Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մարդ, ով, ըստ մամուլի, մի քրեական գործով մեղադրվում է պետությանը 30.000.000.000 դրամի վնաս հասցնելու համար, խոսում է ժողովրդի վատ վիճակից:

Սա արհամարանք է ժողովրդի հանդեպ, սա ծաղրանք է սեփական ժողովրդին, և ի վերջո, սա մեր ժողովրդին չճանաչելու հետևանք է: 30.000.000.000 ՀՀ դրամը համարժեք է մոտ 62.000.000 դոլարի: Ինտերնետում փորփրեցի, պարզվեց մոտ 620 կգ $100, ավելի պատկերավոր ասած` մոտ մեկ գազել մակնիշի մեքենան ամբողջությամբ բեռնված: Սա ժողովրդից գողացված փողերի չափն է, մեկ քր. գործի շրջանակներում` մեկ գործի:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: