Սուրեն Խաչատրյան. «Որ առաջադրվելու լինեմ՝ կտեսնեք»

Սուրեն Խաչատրյան. «Որ առաջադրվելու լինեմ՝ կտեսնեք»
Սուրեն Խաչատրյան. «Որ առաջադրվելու լինեմ՝ կտեսնեք»

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, չի բացառում, որ կառաջադրվի Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում՝ որպես պատգամավորության թեկնածու: Hayeli.am-ի հետ զրույցում հայտնի դեպքերի պատճառով պաշտոնազրկված մարզպետը, համենայն, դեպս չհերքեց առաջադրվելու մտադրությունների մասին խոսակցությունները:«Դե կտեսնեք, էլի, որ առաջադրվելու լինեմ՝ կտեսնեք, որ չառաջադրվելու լինեմ, էլի կտեսնեք, խի՞ ես վռազում»,- մեզ հետ զրույցում նշեց Սուրեն Խաչատրյանը: Արդեն երկու օր է լրատվամիջոցների տեղեկություններով 38 ընտրատարածքի թեկնածուի շուրջ կրքեր են բորբոքված, և Լիսկան փորձում է ամեն ինչ անել, որ անցնի իր թեկնածուն ՝ «Դավիթբեկյան Ուխտեր» ԵՀԿ խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը: Սյունիքի նախկին մարզպետը նույն տեղեկություններով իր դիրքը պահելու վերջին ճիգերն է գործադրում: Բանից պարզվում է՝ Լիսկան դեռ հույսեր ունի, որ Սերժ Սարգսյանը իրեն նոր հնարավորություն կտա եւ ինքը կառաջադրվի : Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված Սուրեն Խաչատրյանի վրդովմունքը մեր հարցից՝ «ճի՞շտ է, որ ինքը շահագրգիռ է Ռուդոլֆ Սարգսյանի առաջադրմամբ»:«Դե, հիմա խի՞ ես ենթադրություններ անում, համբերություն չունե՞ս, որ համբերես-տեսնես ինչ ա կատարվելու: Ընդամենը երկու շաբաթվա պատմություն ա, մի շաբաթ համբերի՝ կտեսնես»: Լիսկային հասկացրեցինք, որ ենթադրություններից զերծ մնալու նպատակով էլ զանգահարել ենք իրեն, որպեսզի ճշտենք տեղեկություններն ու խոսակցությունները:.«Հո, ես քեզ հաշվետու չեմ» , -բղավեց Լիսկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում