Փաստաբան Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ծանոթանալով մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը՝ կարող եմ միայն արձանագրել, որ դեռևս ամիսներ առաջ եմ մտավախություն հայտնել, որ մարտի 1-ի գործը վտանգված է և իր բոլոր ճյուղերով կանգնած տապալման վտանգի առջև:
Անկեղծ լինենք. 2018-ի հունիսից մեկնարկած՝ Մարտի 1-ի գործով հարուցված քրեական գործերը դոփում են տեղում, որևէ շոշափելի արդյունք չկա, բացահայտված չեն տասը զոհերը, հրաման տվողները, պատվիրատուները։
Իմ կարծիքով, այս ամենը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք փնթի, անարդյունավետ, որակապես կաղացող քրեական գործերի վարույթների վարման հետ, որի արդյունքն էլ սա է։
Չէր կարելի 2 տարի զբաղվել դատարկախոսությամբ, ուղղակի փնթի աշխատանքով, վերջում գալ-զարմանալ՝ վա՜յ, կներեք, մենք ի՞նչ անենք, ամեն ինչի մեղավորը դատարանն է և այս մարդկանց էլ հասցնել հուսահատության եզրին…