Գաղափարի հետեւից` առանց հանձնվելու. Վազգեն Գալստյանը

Գաղափարի հետեւից` առանց հանձնվելու. Վազգեն Գալստյանը
Գաղափարի հետեւից` առանց հանձնվելու. Վազգեն Գալստյանը

Ջերմուկ քաղաքը և հարակից մի շարք համայնքները՝ Արտավանը, Գոմքը, Մարտիրոսը, շատերն են իրենց համար բացահայտել 29-ամյա Վազգեն Գալստյանի նախաձեռնությունների շնորհիվ:

Նա, մայրաքաղաքում հաստատվելուց հետո, թողնելով այնտեղի կյանքը, հետ է վերադարձել հայրենի Ջերմուկ եւ 2012-ին հիմնադրել «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, որի նպատակն է խթանել տուրիզմը Վայոց ձորում: Հինգ տարիների ընթացքում կազմակերպությունը նախաձեռնել է «Ձնեմարդուկ» ձնե քանդակների փառատոնը, Էկոտուրիզմի փառատոնը, գյուղական համայնքներում ներդրել B&B ցանց, հիմնել ժայռամագլցման դպրոց և էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար՝ ժայռամագլցման արահետներ:

Այս ամենը զբոսաշրջիկների մեծ հոսք է ապահովում համայնքներ եւ նպաստում դրանց զարգացմանը:

Հեղինակ՝ Լիլիթ Քոչինյան

Բնօրինակն՝ այստեղ

«ՉայԽանա»

http://www.youtube.com/watch?v=nsd7fKbJ7CY