Այսօր Մոսկվա-Երևան չարտերային չվերթ կիրականացվի

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։50-ին, «S7 Airlines» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։ Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Տոմսերը կարելի է ձեռք բերել օդանավակայանում ընկերության ներկայացուցչությունից կամ պաշտոնական կայքից:

Տոմսի արժեքը՝ 19.762 ռուբլի։

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։