Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասը կալանքից ազատվեց. Factor.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում են Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքի մի մասը ազատեց կալանքից։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

Հիշեցնենք, որ գույքն ամբողջությամբ կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը քննվում էր դռնփակ կարգով։

Նշենք նաև, որ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդներրը և նրանց ներկայացուցիչները բոյկոտել են նիստերը և չեն մասնակցում դրանց ընթացքին։ Չնայած որ որոշման հրապարակումը պետք է տեղի ունենար դռնբաց կարգով, այնուամենայնիվ, լրագրողներին ներս մտնել չթույլատրեցին և այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ որ մասն է կալանքից ազատվել: