Գայանե Աբրահամյանը գրում է.
«Սիրելի քաղաքացիներ,
Առավոտից հնարավոր բոլոր միջոցներով, խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով միջազգային գործընկերներիս ներկայացրել եմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և լայնամասշտաբ հարձակման, քաղաքացիական բնակչության նկատմամբ հանցավոր գործողությունների մասին։
Պաշտոնական նամակներով դիմել եմ Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահներին եւ բոլոր պատվիրակներին, Եվրախորհրդարանի եւ Արեւելյան գործընկերության երկրների պատգամավորներին` կոչ անելով խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու իրավիճակի հետագա սրացումը։
Այսօր բոլորս գործում ենք միասնական` հանուն մեր երեխաների եւ հանուն ՀԱՂԹԱՆԱԿԻ»։