Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է․ ԱԻՆ

Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։ ՀՀ տարածքում մնացած ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Այդ մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը։