Ալեն Սիմոնյանը փոխել է իր կարծիքը Գևորգ Կոստանյանի մասին

08-02-2019
622 դիտում
Ալեն Սիմոնյանը փոխել է իր կարծիքը Գևորգ Կոստանյանի մասին

Երեկ՝ փետրվարի 7-ին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք հայտարարություններ է արել նախկին գլխավոր դատախազ և ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանի մասին, որոնք հակասում են նախկինում նրա հնչեցրած կարծիքին։

Սիմոնյանը, նախ, կարծիք է հայտնել, որ լավ կլինի, որ Կոստանյանը «ինչ-որ մի տեղ իր ծառայությունները մատուցի մեր երկրին», ապա նույն օրը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել՝ այդ հայտարարությունը պարզաբանելու համար։

Սիմոնյանը, ըստ այդմ, Կոստանյանին անվանելէ «լավ իրավաբան» և պնդել, թե Կոստանյանը «քաղաքական առումով ներկայացրել է այլ թիմ, և ժամանակին պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում՝ որպես ժողովրդի կողմից ընտրված թեկնածու»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ինքը Կոստանյանի այդ քայլը բարձր է գնահատում։

Սիմոնյանի այս հայտարարությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ Կոստանյանը և՛ մայիսի 1-ին, և՛ մայիսի 8-ին դեմ է քվեարկել Փաշինյանի թեկնածությանը, երբ նա հանդես էր գալիս որպես «ժողովրդի թեկնածու»։ Այդ ժամանակ Կոստանյանը Փաշինյանի մասին հայտարարել էր, որ չնայած վերջինիս հանդեպ անձնական հարգանք է տածում, նրա մեջ չի տեսնում երկիրը ղեկավարելու պատասխանատվություն։

Հետագայում արդեն՝ հոկտեմբերի 8-ին, Կոստանյանը հանդես եկավ Փաշինյանին աջակցող հայտարարությամբ։ Նա հավելեց, որ Փաշինյանը ազնիվ է իր նպատակների և ցանկությունների մեջ, և որ ինքը միշտ կկանգնի Փաշինյանի կողքին։

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am