Լարված իրավիճակ Արմավիրի Զարթոնք գյուղում. հնչել են կրակոցներ

13-04-2019
674 դիտում
Լարված իրավիճակ Արմավիրի Զարթոնք գյուղում. հնչել են կրակոցներ

Լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում. հնչել են նաև կրակոցներ: Գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են աշխատանքից ազատել գյուղապետ Պարույր Սարգսյանին, վերացնել գյուղում տիրող ապօրինությունները, ձերբակալել այդ ապօրինությունների հեղինակներին և գյուղացիներին բռնության ենթարկած անձնաց: Այս մասին տեղեկացնում է Factor-am-ը։

«Այս պահին տեղում են մեծաթիվ ոստիկանական ուժեր. քաշքշոցներ են սկսվել ոստիկանների և բնակիչների միջև: Բնակիչներից մեկի խոսքով՝ կրակոց արձակած և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից գյուղացուն վիրավորողը դիմել է փախուստի, ուստի ոստիկանությունից պահանջում են նրան բերման ենթարկել: Գյուղացիների խոսքով՝ եթե ոստիկանությունը չհայտնաբերի կրակոցներ արձակողին, ապա այս գիշեր գյուղում սպանություն տեղի կունենա»,-հաղորդում է աղբյուրը։