ՊՊԾ գնդի տարածքում կրակոցներ են լսվում. «Հայկական Ժամանակ»

19-07-2016
1710 դիտում
ՊՊԾ գնդի տարածքում կրակոցներ են լսվում. «Հայկական Ժամանակ»

«Հայկական ժամանակի» թղթակիցը փոխանցում է, որ դեպքի վայր հասավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին բանակցություններ է վարում Խորենացի փողոցում պահպանություն իրականացնող ոստիկանների հետ: Իսկ ՊՊԾ գնդի տարածքից շարունակվում են կրակոցների ձայներ լսվել: Վարուժան Ավետիսյանը բարձրախոսով քիչ առաջ ինչ-որ բան է հայտարարել: Ավելին՝ սկզբնաղբյուրում

20:30 Քիչ առաջ ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում կրակոցներ են լսվել: Մեր թղթակիցը փոխանցում է, որ սկզբում տպավորություն էր, որ մոտ 5-6 կրակոց արձակվեց դեպի օդ, հետո կրակոցների ձայնը ավելի բարձր է հնչել: Այս պահին իրարանցում է սկսվել Խորենացի փողոցում, որտեղ բազմաթիվ ակտիվիստներ են հավաքված ոստիկանության պատնեշի մոտ: Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են ճեղքել ոստիկանական պատն ու անցնել դեպի պահպանվող տարածք՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում: Այս պահին դեռեւս ոստիկաններին հաջողվում է խոչընդոտել նրանց մուտքը պահպանվող տարածք: