Զերծ մնալ քաղաքական հայտարարություններից մինչև պատերազմի և ռազմական դրության ավարտը. 17 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմն ընդդեմ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հրամայական է դարձրել աշխարհասփյուռ հայության, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հանրության միասնությունը, այդ թվում միասնական ջանքերը՝ ուղղված մեր միասնական հայրենիքի պաշտպանությանը։ 

Հայաստանի Հանրապետության դաշնակից երկրների հետ ռազմավարական, հակաահաբեկչական և ռազմականհամագործակցության  արդյունավետության ապահովման հուսալի հիմք էհանդիսանում մերազգային միասնությունը, նրա պահպանումը և ամրապնդումը։

Այս իրավիճակում ներքին քաղաքականության ուղղությամբ օրակարգային ենք համարումռազմական, դիվանագիտական և տեղեկատվական ճակատներում համախմբված, նպատակային գործողությունները։ Այս համատեքստումհաջողության հիմնական գրավականն է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության  խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների և կազմակերպությունների, նաև քաղաքացիական նախաձեռնությունների համակարգված աշխատանքը` ի պաշտպանություն Արցախի հայության անվտանգության և Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման։

Միևնույն ժամանակ արտաքին քաղաքականության ուղղությամբ օրակարգային ենք համարում արցախա-ադրբեջանական շփման գոտում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պահպանումը և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու միջազգային հանրության պահանջի անհապաղ կատարման ապահովումը։

Դիմում ենք Արցախում և Հայաստանում գործող բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններին, հասարակական շարժումներին և կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին զերծ մնալ քաղաքական հայտարարություններից մինչև պատերազմի և ռազմական դրության ավարտը՝ ներդնելով իրենց բոլոր հնարավորությունները տեղեկատվական, դիվանագիտական և ռազմական ճակատներում որոշիչ հաջողություն ապահովելու համար։

Այսպիսով, հոկտեմբերի 17-ին Հայաստանում գործող տասնչորս կուսակցությունների կողմից տարածված պահանջը՝ ստեղծել «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ շտաբ», համարում ենք պատերազմական իրավիճակում ազգային միասնությանը չնպաստող, գործող ռազմաքաղաքական կառավարման համակարգը ապակենտրոնացնող, թուլացնող և հավանական քննարկումների պատճառով կարևոր որոշումների ընդունման օպերատիվությունը խաթարող նախաձեռնություն։ Միաժամանակ հորդորում ենք Արցախի և Հայաստանի հանրապետությունների կառավարություններին բոլոր անհրաժեշտ մասնագիտական և փորձագիտական ունակություններ ունեցող անձանց` անկախ կուսակցական պատկանելությունից,ներգրավել ռազմական, դիվանագիտական և տեղեկատվական ճակատներում հայրենիքի պաշտպանությունը հնարավորինս արդյունավետ իրագործելու սուրբ գործում։

Հարգանքներով՝

«ԱՀԱԶԱՆԳ» հայ փախստականների  հասարակական կազմակերպություն

 «ԱՐԵԳ» գիտավերլուծական հասարակական կազմակերպություն

«ԴԻԼԻՋԱՆ ԱՇԽԱՐՀ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

«ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»  հասարակական կազմակերպություն

«ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպություն

«ՀԱՄԱԶԱՐԳ» Ճամբարակի համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

 «ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ » հասարակական կազմակերպություն

Հայկական սոցիոլոգիական քաղաքացիական նախաձեռնություն

 «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼՅԱՆՍ» միջազգային հասարակական կազմակերպություն

 «ՀԱՅՏՈՒՐ» ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  հասարակական կազմակերպություն

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպություն        

«ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպություն      

 «ՀՕՖ-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ»  հասարակական կազմակերպութուն

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ»  հասարակական կազմակերպություն

«ՍԱՐԱՊԱՏ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

«ՎԱՀԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպություն