Ալեն Սիմոնյանը Յուրի Վորոբյովի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է առաջնագծում առկա իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Տեղի ունեցավ հերթական հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ, որի ընթացքում ներկայացրեցի առաջնագծում առկա իրավիճակը և տեղեկություններ՝ գերեվարված սիրիացի վարձու ահաբեկիչների մասին, որոնք կռվում էին Ադրբեջանի բանակի կազմում։

Զրույցի ընթացքում շեշտվել է նաև տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և՛ որպես Հայաստանի Հանրապետության հիմնական դաշնակից»: