Վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել հայկական բանակ, քան վերջին տաս տարում․ Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ

Վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել հայկական բանակ, քան վերջին տաս տարում։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«2018, 2019, 2020 թվականների ընթացքում նորարարական ավելի շատ զենք է մտել հայկական բանակ, քան վերջին տասը տարիների ընթացքում։ Այդ մասին բոլորը գիտեն՝ ՏՕՌ-երը, ՍՈւ-30-երը, ՀՕՊ սպառազինության համար չլսված, չգնահատված ԻԳԼԱ-S-երը, Վերբաները։ Մեծաքանակ», -ասել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ինքը այս հարցը չէր ցանկանա, որ տարվեր քաղաքական դաշտ։

https://www.facebook.com/watch/?v=779153386265239