Մենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք, որով կկրճատվեն ամանորյա տոնական օրերը․ Էկոնոմիկայի նախարար․ Տեսանյութ

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է օրենսդրական առաջարկությամբ հանդես գալ և ամանորյա տոնական օրերը դարձնել աշխատանքային։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ճիշտն ասած, մենք իրավունք չունենք այսքան հանգստանալու, այսքան չաշխատելու։ Մեր երկրի առջև մարտահրավերներն այնպիսին են, որ պետք է շատ աշխատենք։ Առաջին բանը, որ ես արել եմ նախարար դառնալուց հետո, ահրցրել եմ՝ ինչպիսին են հնարավորությունները հենց այս նոր տարում կրճատել հանգստյան օրերի թիվը, բայց քանի որ պետք է օրենքներ փոխվեին, որոշեցինք, որ մյուս տարի նոր տարվա հանգստյան օրերը քիչ կլինեն։ Հունվարին մենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք, որով կկրճատվեն ամանորյա տոնական օրերը», -հայտարարել է նախարարը։

Հարցազրույց Վահան Քերոբյանի հետ

Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ

Posted by Լուրեր on Thursday, January 7, 2021