Ձյան մեջ արգելափակված լինելու մասին փրկարարները մեկ օրում 3 ահազանգ են ստացել

Հունվարի 10-11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում և Լոռու մարզի Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհին։

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա։