Գլխավոր շտաբը կամ զինվաժ ուժերի որևէ այլ ստորաբաժանում նոր հայտարարություն չի տարածել. Հերքում

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներով տարածվում են տելեգրամյան ալիքներից վերցված տեղեկություններ, թե իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները և հրամանատարական կազմը միացել են գլխավոր շտաբի հայտարարությանը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ շրջանառվող այս լուրը հավաստող որևէ հայտարարություն չի եղել։  Տարբեր անձանց կողմից տարածվող նմանօրինակ լուրերը անհիմն են և մանիպուլյատիվ։