Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից

Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից
Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատվել է Նորայր Յոլչյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի.

Նորայր Յոլչյանին ազատել զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասվում է նախագահականի տարածած հաղորդագրությունում: