Համավարակի 3-րդ ալիքի պիկում ենք, բավականին լուրջ է իրավիճակը, հերթում ունենք հիվանդներ, որոնք կարիք ունեն հոսպիտալացման. Գայանե Սահակյան. Տեսանյութ

Հայաստանը կորոնավիրուսի համավարակի 3-րդ ալիքի պիկում է, այս պահին ունենք ավելի քան 20 վերապրոֆիլավորված հիվանդանոց կորոնավիրուսի բուժման համար: Բավականին լուրջ է իրավիճակը, հերթում ունենք հիվանդներ, որոնք կարիք ունեն հոսպիտալացման: Այդ մասին Կառավարության հրապարակած տեսանյութում նշել է ԱՆ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Անդրադառնալով պատվաստանյութի թեմային, Սահակյանը նշել է.

«Գիտական հետազոտությունները խոսում են “AstraZeneca” պատվաստանյութի օգտին․ Դեղերի եվրոպական գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել են, որ առաջացած բարդությունները բնական շեմը չեն գերազանցում»։

Ինչ վերաբերում է Հայաստանում պատվաստումների մեկնարկին, Սահակյանը տեղեկացրել է, որ Երևանում ռիսկի խմբերի պատվաստումը նախատեսում են սկսել ապրիլի 7-8-ից, մարզերում՝ մի փոքր ուշ:

Հարցազրույց ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի հետ

«Գիտական հետազոտությունները խոսում են "AstraZeneca" պատվաստանյութի օգտին․ Դեղերի եվրոպական գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել են, որ առաջացած բարդությունները բնական շեմը չեն գերազանցում»։«Երևանում ռիսկի խմբերի պատվաստումը նախատեսում ենք սկսել ապրիլի 7-8-ից, մարզերում՝ մի փոքր ուշ»․ հարցազրույց ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի հետ #ArmGov #Covid19NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

Posted by ՀՀ կառավարություն on Saturday, April 3, 2021