Մետրոյի «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել ծխահարում

Այսօր՝ ժամը 20:50-ին, Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան ժամանող 3 վագոնանի գնացքի միջանկյալ վագոնում, տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի հետևանքով առաջացել է տեղային ծխահարում։ Այդ մասին տեղեկացնում են մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից:

Նշվում է, որ խնդիրը վերացվել է մետրոպոլիտենի աշխատակցի կողմից, որը գտնվել է գնացքի մեջ։ Խափանված գնացքը կայարան է մուտք գործել օգնող գնացքի միջոցով՝ ժամը 21:02-ին։ Այս պահին երթևեկությունը ընթանում է գրաֆիկի համաձայն։

«Հայցում ենք ուղևորների ներողամտությունը», -նշվումէ հաղորդագրության մեջ։