ԱԳ փոխնախարարներն ազատվել են պաշտոններից

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալներն ազատվել են պաշտոններից։ Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում, այդ ընթացքում նրան փոխարինում է Տիգրան Ավինյանը։

Այդ մասին տեղեկանում ենք e-gov.am-ից։

« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գագիկ Ղալաչյանին ազատել Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:

« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ապիտոնյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշումներում: