Որևէ ձևաչափով չենք համագործակցելու երկիրը կործանման եզրին հասցրած նախկինների կամ ներկաների հետ․ Ազգային-ժողովրդավարական բևեռ

Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը

Հատուկ և դավադիր նպատակներով կեղծ լուրեր են տարածվում, թե իբր ԱԺ ընտրություններից հետո Ազգային-Ժողովրդավարական Բևեռը միավորվելու է կամ կոալիցիա է կազմելու Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ուժերի հետ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ երբեք և որևէ ձևաչափով չենք համագործակցելու երկիրը կործանման եզրին հասցրած նախկինների կամ ներկաների, ինչպես նաև պետականաքանդ ռուս-թուրքական օրակարգ և շահեր սպասարկող այլ, այդ թվում՝ արբանյակ-ուժերի հետ: