ԱԺ-ում խորհրդարանի նախագահ են ընտրում

The first session of the RA National Assembly’s 8th convocation has started

Այս պահին Ազգային ժողովի դահլիճի մոտակա նախասրահում անցկացվում են ԱԺ նախագահի ընտրություններ: Ընտրությունները կտևեն 45 րոպե:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահի ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը իր հերթին առաջադրել է Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստանի» պատգամավոր Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմը»՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Վերջին երկուսը կալանքի տակ են: