Աննա Հակոբյանը Կարին Մարմսոլերին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը

Աննա Հակոբյանը Կարին Մարմսոլերին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը
Աննա Հակոբյանը Կարին Մարմսոլերին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը

Նոյեմբերի 21-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ընդունել է Հարավային կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին: Տիկին Մարմսոլերը ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: «Անկեղծ ասած ոգևորված եմ հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից և դա էր պատճառը, որ ցանկացա հանդիպել Ձեզ հետ և տեսակետեր փոխանակել»,- ասաց տիկին Մարմսոլերը:

Աննա Հակոբյանն էլ, անդրադառնալով իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին և ունեցած ելույթին, շեշտել է, որ իր ուղերձն առաջին հերթին կնոջ եւ մոր խոսք էր։ «Կանայք կարող են համախմբվել, միանալ և իրենց խոսքն ու ջանքերն ուղղել հանուն խաղաղության, հանուն նրա, որ սահմանին այլև կրակոցներ չլինեն ու կողմերը զոհեր չտան, մինչև երկու երկրների կառավարություններն ու առաջնորդները կգան հակամարտության կարգավորման հարցում լուծման»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ որքան շատ կանայք միանան այս նախաձեռնությանը՝ այնքան ավելի լսելի կլինի խաղաղություն ցանկացող կանանց ձայնը: