2020 թվականի հունվարից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով

Միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում 2020 թվականի հունվարից  Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ երեկոյան կառավարությույնը դռնփակ նիստում հաստատեց 2020-22 թվականների միջնաժամկետգ ծախսերի ծրագիրը։ Եվ այդ քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի մեկից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։ Նաև մենք գիտենք, որ սեպտեմբերի մեկից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարերը»,- նշեց նա։

Վարչապետը հիշեցրեց, որ այս տարվա հունիսի մեկից էլ արդեն զինվորականների աշխատավարձերը բարձրացել են։