Ծառերի սրսկման պատճառով Բագրատունյաց և Նժդեհի փողոցների բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող դուռ-պատուհանները

Ապրիլի 26-ին՝ ժամը 23:00-ից ապրիլի 27-ը, ժամը 03:00-ը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց և Գարեգին Նժդեհի փողոցներում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: 

ՀՈԱԿ-ը, անվտանգությամբ պայմանավորված, բնակիչներին հորդորում է փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: