Վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է. ՆԳՆ

Հունիսի 2-ին, ժամը 18.30-ին, «ԲՄՎ 528» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Այս մասին հայտնեցին Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ժամը 02.05-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 53-ամյա Նարինե Թորոսյանը մահացել է։ 

«ԲՄՎ 528»-ի վարորդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: