Վիրահատության է ենթարկվել Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

Այսօր աճուկային ճողվածքի վիրահատության է ենթարկվել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Պարգև Սրբազանի էջում:

«Խնդրում ենք աղոթել շուտափույթ ապաքինման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը երկար տարիներ Արցախի թեմի առաջնորդն էր:

2021 թվականի hունվարի 21-ին, Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմից ու նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ: