Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Factor.am-ը պետգնումների պետական համակարգից տեղեկանում է, որ քաղաքապետարանը նոյեմբերի 22-ին «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի հետ կնքել է ծառայությունների ձեռքբերման պայմանագիր, որի արժեքը կազմում է 12 միլիոն 465 հազար դրամ։ Քաղաքապետարանն այս ծառայությունը ձեռք է բերել մեկ անձից գնման ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։
Տեխնիկական բնութագրում որպես գնման առարկայի անվանում նշված է «Երևան-Դոհա-Լոս Անջելես-Դոհա-Երևան էկոնոմ դասի 8 ավիատոմս»։ Մեկ ավիատոմս էլ բիզնես դասի է։ Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել 9 ավիատոմս։ Բիզնես դասի մեկ ավիատոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ, իսկ էկոնոմ դասի 8 ավիատոմսերը՝ 4 միլիոն 815 հազար դրամ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում