Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ Ամուլսարի հետ կապված նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության հարցին

Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ Ամուլսարի հետ կապված նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության հարցին
Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ Ամուլսարի հետ կապված նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության հարցին

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ հարցին, թե ի վերջո Ամուլսարի հետ կապված նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա, թե ոչ:

«Մենք ուսումնասիրել ենք «Էլարդի» տվյալները, նաև հարցումներ ենք ուղարկել մի շարք պետական մարմինների, օրինակ «Հիդրոմետ»-ին, որը տվել է տեղեկատվություն գոլորշիացման հետ կապված: Օրինակ, «Էլարդը» նշել է, որ կան խնդիրներ գոլորշիացման հետ կապված, գերագնահատված է գոլորշիացումը: «Հիդրոմետը» ևս ասել է, որ գոլորշիացումը 3 անգամ ավել է ներկայացված եղել: Հիմա այնտեղ կան տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրվի Քննչական կոմիտեում հարուցված քրգործի շրջանակներում, այն վերլուծությունը, որ մենք ուղարկել ենք վարչապետի աշխատակազմ, այնտեղ կա որոշակի առաջարկություն նախագծի որոշակի փոփոխության վերաբերյալ: Մենք 12 կետով ներկայացրել ենք մեր մտահոգությունները, այն անհամապատասխանությունները, որոնք գտել ենք «Էլարդի» եզրակացության և Ակադեմիայի աշխատանքների հիման վրա: Այսինքն, թե ես ցանկանում եմ, չեմ ցանկանում, ընդհանրապես, ոնց եմ նայում, էական չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ եթե իրենք ներկայացրել են այդ փաստաթուղթը, նշանակում է, որ այդ փաստերը առնվազն ստուգման, ուսումնասիրման, պարզաբանման կարիք ունեն: