Արեգնազ Մանուկյանն այսօր տեսակցություն կունենա դստեր հետ. փաստաբան

Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ: Այս մասին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը: Գրառումը ստորև՝

«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն

Այսօր ` երեխայի ծննդյան օրը առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ:

Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ տեղյակ չէ»: