Ուկրաինական ինքնաթիռին երկու հրթիռ է հարվածել, նոր տեսանյութ է հրապարակվել. Lragir.am

Նոր տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, որ հունվարի 8-ին Թեհրանի մոտ կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռին երկու հրթիռ է հարվածել, որոնք արձակվել են 30 վայրկյան տարբերությամբ՝ սպանելով 176 մարդու: Այս մասին հայտնում է Ալ Ջազիրան, տեղեկացնում է Lragir.am-ը:

Ինքնաթիռը, սակայն, հրթիռների հարվածներից անմիջապես հետո չի ընկել, շարունակել է մի քանի րոպե օդում մնալ՝ հրդեհի մեջ, այնուհետև հարվածել է գետնին և բռնկվել: