Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 19:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
«Մեղրու սար» կոչվող հատվածում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։