Կազանից առաջ` ուղերձ Սարկոզիից. «Պահը եկել է»

Կազանից առաջ` ուղերձ Սարկոզիից. «Պահը եկել է»
Կազանից առաջ` ուղերձ Սարկոզիից. «Պահը եկել է»

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր` հունիսի քսանչորսին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման կապակցությամբ:

Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, իր ուղերձում «Նախագահ Սարկոզին նշել է, որ ի շարունակություն մայիսի վերջին Նախագահ Օբամայի, Նախագահ Մեդվեդևի և իր կողմից Դովիլում արված հայտարարության, ցանկանում է համոզմունք հայտնել, որ եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետև ծավալվել կարգավորման բուն բանակցությունները»:

«Ֆրանսիայի նախագահի խոսքով, պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը: Նիկոլա Սարկոզիի համոզմամբ՝ եկել է այդ պահը: Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ և ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին»,-Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում ասել է Նախագահ Սարկոզին:

© Medialab.am