Ուհանում 14 ժամանակավոր հոսպիտալներից 11-ն արդեն փակվել են հիվանդների դուրս գրվելու պատճառով

Չինաստանի Ուհան քաղաքում 14 ժամանակավոր հոսպիտալներից, որոնք կազմակերպվել Էին մարզադաշտերում եւ ցուցահանդեսային կենտրոններում, 11-ն արդեն փակվել են հիվանդների դուրս գրվելու պատճառով, հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համաճարակի սկսվելուց հետո Ուհանում մի շարք մարզադաշտեր եւ ցուցահանդեսային կենտրոններ վերակառուցվել-դարձել Էին ժամանակավոր հոսպիտալներ: Մեծ քանակությամբ ապաքինված հիվանդների դուրս գրման հետ Ուհանի 14 ժամանակավոր հոսպիտալներից 11-ն անցել են հանգստի ռեժիմի»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Մնացած հիվանդներին տեղափոխել են մասնագիտացված հիվանդանոցներ, որտեղ ընդունում են կորոնավիրուսային վարակով հիվանդների: Չինաստանում, այդ թվում՝ համաճարակի օջախում՝ Հուբեյի նահանգում, համաճարակաբանական իրավիճակը վերջին ժամանակներս բարելավվում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: